ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2024 թվականի N 1563-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.073435 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 26.06.2024թ. թիվ 356-Ա որոշումը, ինչպես նաև 06.09.2024թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ`
1.Հաստատել՝ 06.09.2024թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Պառավաքար, 2-րդ փողոց, 24 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավարերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 11-054-0090-0015 ծածկագրով, 0.073435 հա մակերեսով հողամասը՝ 210000 /երկու հարյուր տաս հազար/ՀՀ դրամ արժեքով օտարելու համար:
2. Արամ Արշալույսի Դավթյանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից 11-054-0090-0015 ծածկագրով, 0.073435 հա մակերեսով հողամասը, ընհանուր՝ 210000 /երկու հարյուր տաս հազար/ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Բերդ