 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՐՏԻ 2023թվականի N 265-Ա
ԳԱՅԱՆԵ ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, հաշվի առնելով Գայանե Գյոզալյանի մտից թիվ 84/Դ/23- 31/01/2023 թվականի դիմումը, որոշում եմ`
1.Գայանե Գյոզալյանին տալ Տավուշի մարզ, Բերդ համայնք, գ. Չինչին, 10 փողոց, 3 հասցեում գտնվող գոյություն ունեցող բնակելի տան վրա ավելացվող հարկի կառուցման համար շինարարության թույլտվություն։
2․Գայանե Գյոզալյանը պարտավոր է Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքներն սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Գյոզալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Բերդ