Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2024 թվականի N 1567-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԳՅՈՒՂՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,,  թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 26.06.2024թ. թիվ 353-Ա որոշումը, ինչպես նաև 05.09.2024թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ`

1.Հաստատել՝ 05.09.2024թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Այգեձոր, 12 փողոց, 14/2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերություն, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղտնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ 11-010-0401-0035 ծածկագրով, 0.04 հա մակերեսով հողամասը՝ 105000 /մեկ հարյուր հինգ տաս  հազար/ՀՀ դրամ արժեքով օտարելու համար:

2. Գագիկ Մանվելի Մարտիրոսյանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերություն, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղտնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերից 11-010-0401-0035 ծածկագրով, 0.04 հա մակերեսով հողամասը, ընհանուր՝ 105000 /մեկ հարյուր հինգ տաս  հազար/ՀՀ դրամ արժեքով:

3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:

4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

20 __ թ. ______________                                                                    
ք.Բերդ