Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում, 2025 թ. փետրվարի 26-ին` ժամը 15.00-ին, կայանալու է հողամասի վարձակալության մրցույթ:
Վարձակալությամբ տրամադրվում է Բերդ համայնքի, Վերին Կարմիր Աղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-061-0111-0005 ծածկագրով, 1.5016 հա մակերեսով և 11-061-0103-0143 ծածկագրով, 1.74495 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ, պտղատու այգիները, 25 տարի ժամկետով:
Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը ՝ 50 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 2 500ՀՀ դրամ, մրցույթի քայլի չափը՝ 2 500ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան: Հայտերի ընդունումը դադարեցվում է 2025 թ. փետրվարի 21-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81: