Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ձեռք բերել /տարածք ավտոտնակ, առ.կրպակ ... կառուցելու / հողամաս / գնել, կամ վարձակալել/

Ժամանակավոր ավտոտնակ կամ առևտրի տաղավար տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:
Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է համայնքապետարանի գլխավոր մասնագետին: Մասնագետների կողմից կատարվում է հատկացվող տարածքի ուսումնասիրություն և պահանջվում է համապատասխան փաստաթղթեր: Հողհատկացման նախագիծը ներկայացվում է համայնքի ղեկավարի հաստատմանը, որից հետո կնքվում է հողի վարձակալության պայմանագիր` 2 օրինակից, որը կարող է հաստատվել նաև նոտարի կողմից: Այնուհետև դիմողը հողի վարձակալության պայմանագիրը և համայնքի ղեկավարի որոշումը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստր (30 օրյա ժամկետում), հողի վարձակալությունը գրանցելու համար:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Պատասխանատու անձ ՄԵԼԻՔՅԱՆ ԴԱՎԻԹ (Գլխավոր մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 21/07/2017
Թեմա Քաղաքաշինություն եւ հողօգտագործում
Իրավական հիմքը Տուրքերի և վճարների մասին օրենքը:
Պահանջվող փաստաթղթերը 1. տեղեկանք բնակավայրից, 2. ավտոտնակի համար` ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն, իսկ տաղավարի համար` պետ.ռեգիստրի վկայականի պատճեն, 3. դիմողի անձնագիրը և նրա պատճեն 4. բաժնի աշխատակցի կողմից գործերին է կցվում ավտոտնակի (տաղավարի) տարածքի հատակագիծը:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner