Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 836-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2021 թվականի N 836-Ա

ՆԱԻՐԱ ՅՈՒՐԻԿԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի ղեկավարը, քննության առնելով վարչական գործը՝ Բերդ քաղաքի, Մաշտոցի Փ․ 1/6 և 1/7 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինության մասին, պարզեց, որ.

Նարիա Յուրիկի Մանուչարյանը (հասցե՝ք.Բերդ, Ն․Ստեփանյան փողոց, 86, նույնականացման քարտ`010180115, տրված 30/11/2017թ. 056-ից) Բերդ քաղաքի Մաշտոցի Փ․ 1/6 և 1/7 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ /այսուհետ՝ ինքնակամ կառույց/, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Բերդի համայնքապետարան աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 11․10.2021թ. արձանագրության հիման վրա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,ա,, ենթակետի  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայատանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Նաիրա Յուրիկի Մանուչարյանի մասնակցությամբ։ Նաիրա Յուրիկի Մանուչարյանն ընդունել է իր մեղքը իրավախախտման համար և հայտնել է պատրաստակամություն իրավախախտման հետևանքները վերացնելու համար։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

22092021 թվականի Նաիրա Յուրիկի Մանուչարյան դիմումի հիման վրա Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Բերդ քաղաքի Մաշտոցի Փ․, 1/6 և 1/7 հասցեներում գտնվող համայնքային սեփականությունը հանդիսացող տարածքում ինքնակամ շինության կապակցությամբ 11․10․2021 թվականին կազմված  արձանագրությունը,

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով  գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ  փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը

Բերդ քաղաքի, Ն․ Սեփանյան Փ․, տուն 86 հասցեի բնակիչ Նաիրա Մանուչարյանը Բերդ քաղաքի Մաշտոցի Փ․, 1/6 և 1/7 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի իրականացրել է  ինքնակամ շինություն՝ հենապատ։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 11․10․2021 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին  մասի բ կետի հիմքով, Բերդի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  14․10․2021 թվականին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /ծանուցումն առձեռն հանձնելու միջոցով, 13․10․2021թվականին/ քաղաքացի  Նաիրա Յուրիկի Մանուչարյանը։

Նաիրա Յուրիկի Մանուչարյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ հենապատը կառուցվել է 2006 թվականին։ Հենապատի շինարարական աշխատանքները կատարելու ընթացքում հենապատի 6մ քառ․ մակերեսով մասը դուրս է եկել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի տարածքից և անցել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, որ հետանքով  կատարվել է վարչական իրավախախտում։ Նաիրա Յուրիկի Մանուչարյանը պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում  ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ մասի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում՝ մեղավոր անձի զղջումը և իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող  նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքները, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներեվ՝

Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ, 247-րդ, 249-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 37-րդ,և 50-րդ հոդվածներով

 որոշում եմ՝

1. Նաիրա Յուրիկի Մանուչարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 14

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner