Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Չորաթան գյուղի 1 փողոցի 17 հասցեում գտնվող մշակույթի տան շենքից 145,77ք.մ ընդհանուր մակերեսով, թիվ 12 սենյակը՝29,25ք.մ., թիվ 13 սենյակը՝14,75ք.մ., թիվ 14 սենյակը՝33,63ք.մ., թիվ 15 սենյակը՝34,22ք.մ., և թիվ 16 սենյակը՝ 33,92ք.մ., առանց մրցույթի անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2.Չեղյալ ճանաչել Չորաթան համայնքի ավագանու 2017թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 18-Ա որոշումը: