Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 804-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 804-Ա

ԱԼՎԱՐԴ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ, ԱՄՐԱՄ ԷԴԻԿԻ ԱՆԱՆՅԱՆԻ ԵՎ ՍՈՆԱ ԷԴԻԿԻ ԱՆԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք          որոշում եմ՝ 

 

1.Ալվարդ Անդրանիկի Նավասարդյանի, Ամրամ Էդիկի Անանյանի և Սոնա Էդիկի Անանյանի կողմից Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Խորենացու փողոց 71 շենքի 19 բնակարանին կից 26.73 ք.մ մակերեսով ինքնակամ իրականացված կցակառույցը ճանաչել օրինական՝  բաց պատշգամբ:   

2.Պարտավորեցնել օրինականացված կառույցի համար համայնքի բյուջե վճարել 13416/տասներեք հազար չորս հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ:

3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման  բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:

4.Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 22

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner