23.05.22
Ոգեղեն սահմանապահը. կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին
|
Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 28-30-ը նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Բերդ համայնքի Չինարի բնակավայրի հանրահայտ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակին: Ստորև Ներկայացված է մայիսի 28-ին, 29-ին և 30-ին կայանալիք միջոցառումների ծրագիրը։
|
|
19.05.22
Ցուցադրություն՝ նվիրված Հրանտ Ավագյանի ծննդյան 100-ամյակին
|
Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում ներկայացվել է Խորհրդային Հայաստանի պետական գործիչ Հրանտ Ավագյանի 100-ամյակին նվիրված լուսանկարների ու փաստաթղթերի՝ ամեն օր հարստացվող և լրացվող ցուցադրությունը: Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը, քոլեջի դասախոսական կազմը, ուսանողները, այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ այցելել են թանգարան՝ ծանոթանալու Հրանտ Ավագյանի և նրա ժամանակակիցների կյանքի ու գործունեության հետաքրքիր դրվագներին: Ցուցադրությունն ...
Մանրամասն |
|
13.05.22
Ավարտվել են Այգեձորի ներբնակավայրային ճանապարհների վերանորոգման(սալիկապատման) աշխատանքները
|
Այգեձոր բնակավայրում ավարտվել են ընդհանուր 2.5 կմ երկարությամբ ներբնակավայրային ճանապարհների վերանորոգման(սալիկապատման) աշխատանքները: Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 162. 000 000 ՀՀ դրամ, որից ՀՀ կառավարության ներդրումը կազմել է 97 200 000 ՀՀ դրամ(60 %), Բերդի համայնքապետարանի ներդրումը` 32. 400 000 ՀՀ դրամ(20 %), ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումը՝ 32. 400 000 ՀՀ դրամ(20 %): Ընթացքի մեջ են նաև Այգեձորի «Միջին» թաղամասի 7-րդ փողոցի 326 մ երկարությամբ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները: Այս և Այգեձորում իրականցվող ...
Մանրամասն |
|
11.05.22
Համայնքային ենթակայությամբ գործող 20 շենք-շինությունների վրա ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում
|
«Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում համայնքի 11 բնակավայրի համայնքային ենթակայությամբ գործող 20 շենք-շինությունների վրա տեղադրվում են 350 ԿՎ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով, Բերդի համայնքապետարանի մասնակցությամբ (ներդրումը՝ընդհանուր արժեքի 10%)՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Հիշեցնենք, որ «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում Բերդ համայնքի տեխնիկական պարկը ...
Մանրամասն |
|
10.05.22
Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ Տավուշ բնակավայրում
|
Տավուշ բնակավայրում ընթացքի մեջ են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման և խճապատման աշխատանքները: Ճանապարհների բարեկարգման աշխատանքները շարունակական են և պարբերաբար իրականացվում են Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
09.05.22
Հարգանքի տուրք` Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին
|
Այսօր՝ մայիսի 9-ին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմը, ուժային կառույցների ներկայացուցիչները, համայնքային ենթակայության և այլ հաստատությունների աշխատակիցները, համայնքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակին: Բերդի համայնքապետարանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: Ելույթ են ունեցել գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի տարածաշրջանի շրջանային գրադարանային ցանցի նախկին ղեկավար Ժենյա Մաթևոսյանը: Ներկաները ծաղիկներ են խոնարհել նաև հանուն հայրենքի անմահացած տավուշցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի ...
Մանրամասն |
|
09.05.22
Համայնքի ղեկավարի տեղակալը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Շաքար Արզումանյանին
|
Այսօր՝ մայիսի 9-ին, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանը և «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ այցելել են Մովսես: Նրանց ուղեկցել է Մովսես բնակավայրի վարչական ղեկավար Արտակ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |