Այսօր: Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 սեպտեմբերի 2021 թվականի N 7

Համայնքի՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրին մասնակցությանը վերաբերող հանրային քննարկում

Սեպտեմբերի 3-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գլխավորությամբԲերդի համայնքապետարանում կայացել է  համայնքի՝  ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրին մասնակցությանը վերաբերող հանրային քննարկում:

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը հանգամանորեն ներկայացրել են «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը:

Ծրագիրն ունի 3 բաղադրիչ.

Առաջին՝ «Հանրային ծառայությունների բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել թվով 3 աղբատար մեքենա, 1 տեխօգնության ամենագնաց պիկապ՝  համալրված սարքավորումներով, 1 էքսկավատոր-բեռնիչ, 1 մինիամբարձիչ՝ իր լրացուցիչ կցորդներով:

Երկրորդ՝ «Էներգախնայողություն»  բաղադրիչի շրջանակում նախատեսվում է համայնքային ենթակայության՝ թվով 20 շենք-շինությունների վրա տեղադրել 350 ԿՎ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:

Երրորդ՝ «Աջակցություն համայնքի գյուղատնտեսությանը»  բաղադրիչի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 3-4-րդ քարշակ դասի անիվավոր տրակտոր՝ գութանով և գրեյդերային շերեփով:

Հանրային քննարկման բոլոր մասնակիցները կողմ են քվեարկել ծրագրին:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, Բերդի համայնքապետարանի ֆինանսական ներդրմամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքը  347, 590,000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է   34, 759, 000 ՀՀդրամ:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner