14.06.24
Բակային տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ Բերդ քաղաքում
|
Բերդ քաղաքի Մաշտոցի 13 շենքի բակային տարածքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Առաջիկայում նախատեսված են նաև նախագծային աշխատանքներ՝ ժամանակակից և հարմարավետ բակ կառուցելու համար:
|
|
13.06.24
Մայթերի վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ՝ Բերդ քաղաքում
|
Բերդի համայնքապետարանի միջոցներով Բերդ քաղաքում իրականացվում են մայթերի վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ:
|
|
11.06.24
Համայնքի հասարակական ուղևորատրանսպորտային ցանցը համալրվել է նոր միկրոավտոբուսով
|
Բերդ համայնքի հասարակական ուղևորատրանսպորտային ցանցը համալրվել է նոր միկրոավտոբուսով: ՀՀ Կառավարության որոշմամբ` այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմը նվիրաբերության պայմանագրի հիման վրա միկրոավտոբուսը տրամադրել է Բերդ համայնքին։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ի դեմս նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ ի դեմս մարզպետ Հայկ Ղալումյանի:
|
|
10.06.24
Երկրորդային (թաղամասային) ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ Բերդում
|
Բերդ քաղաքում շարունակվում են երկրորդային (թաղամասային) ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Ներբնակավայրային Ճանապարհների բարեկարգման` «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և նախատեսված են համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
08.06.24
Մեկնարկել են ճանապարհների փոսալցման աշխատանքները
|
Բերդ քաղաքում մեկնարկել են ճանապարհների փոսալցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են Բերդի համայնքապետարանի միջոցներով։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ին արդյունավետ համագործակցության համար։
|
|
07.06.24
Մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ համայնքի բնակավայրերում
|
Բերդ քաղաքում և համայնքի գյուղական բնակավայրերում պարբերաբար իրականացվում են Ճանապարհների եզրերի, բակային տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներ:
|
|
07.06.24
խճապատվել են Բերդ քաղաքի գերեզմանատան ճանապարհները
|
Բերդ քաղաքի գերեզմանատան ճանապարհները բարեկարգվել են. իրականացվել են հարթեցման և խճապատման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացրել է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |