Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217 -Ն որոշման և հիմք ընդունելով <<Լիանա Աթոյան Արամայիսի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 19-ի N 913/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Լիանա Աթոյան Արամայիսի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեպար 2 Փ., 6 Շ., թիվ 2 հասցեում գտնվող 18 քառակուսի մետր մակերեսով հիմնական սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 189 կցվում է):
2.<<Լիանա Աթոյան Արամայիսի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Լիանա Աթոյան Արամայիսի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: