Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով Համայնքի ավագանին որոշում է՝
1. Բերդ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 22-ի N 56-Ա <<ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին>> որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին մասի 2-րդ կետում՝ «13818» թիվը փոխարինել «13113» թվով, իսկ «տասներեք ամբողջ ութ հարյուր տասնութ» բառերը փոխարինել «տասներեք հազար հարյուր տասներեք» բառերով,
2) որոշման 1-ին մասի 2-րդ կետում՝ «165816» թիվը փոխարինել «157356» թվով, իսկ «մեկ հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր տասնվեց» բառերը փոխարինել «մեկ հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր հիսունվեց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |