Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղ, 1-ին փողոց,24 փակուղի թիվ 8/1 տուն հասցեում գտնվող Կոմունա Իվանի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող,11-014-0061-0010 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ իրականացված 299,62 ք.մ մակերեսով ներքին չափերով և 346,24 ք.մ մակերեսով արտաքին չափերով բնակելի նշանակության շինությունները համարել օրինական՝ բնակելի տուն և պարիսպներ:
2.Պարտավորեցնել Կոմունա Իվանի Ոսկանյանին տեղական բյուջե մուծել 218478 /երկու հարյուր տասնութ հազար չորս հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից։