Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով,ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Արմեն Ծատուրյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 04-ի N 933/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Արմեն Ծատուրյանին տալ 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Հ.Նահապետի փողոցի թիվ 2Ա հասցեում գտնվող 74.59 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (Թույլտվություն N 192 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Արմեն Ծատուրյանը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արմեն Ծատուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: