Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի N 02/16.4/46533-2019, 2020 թվականի օգոստոսի 4-ի N 02/16.4/36063-2020 և 2021 թվականի մարտի 30-ի N 02/16.4/9762-2021 հանձնարարականները, որ ՀՀ մարզերի համայնքապետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերում դադարեցվում է ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 57-Ա որոշմամբ հաստատված հավելված թիվ 2-ի որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Ներքին աուդիտի բաժին մասից հանել բաժնի պետի մեկ հաստիքը՝ 270000 աշխատավարձի ֆոնդով,
2) Ներքին աուդիտի բաժին մասից հանել առաջատար մասնագետի մեկ հաստիքը՝ 145000 աշխատավարձի ֆոնդով:
3) Հաստիքացուցակի վերջում ընդամենը տողի «16850099» թվերը փոխարինել «16435099» թվերով:
2.Առաջարկել Բերդ համայնքի ղեկավարին`Բերդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
3.Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկն հաստատելու մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |