Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 849, 850, 851 և թիվ 852 վկայագրերը՝ տրված 22.07.2016թ.-ին, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, և հաշվի առնելով 15.02.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Եղիշեի փողոց, 31 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ 203,58ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1960-1986թ.թ. և օրինական հատկացված 11-002-0063-0009 ծածկագրով, 0,04945 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Անահիտ Հովհաննեսի Ներսիսյանի, ծնված՝ 05.04.1958թ., Գայանե Սամվելի Մելիքյանի, ծնված՝ 04.08.1979թ., Կարեն Սամվելի Մելիքյանի, ծնված՝ 26.09.1981թ., Սոնա Սամվելի Մելիքյանի, ծնված՝ 23.07.1985թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անահիտ Հովհաննեսի Ներսիսյանի, Գայանե Սամելի Մելիքյանի, Կարեն Սամվելի Մելիքյանի, Սոնա Սամվելի Մելիքյանի կողմից:
3. Առկա է 26.59 ք.մ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ,որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: