Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ, 2-րդ փողոց, 2/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասերից 0.01509 հա մակերեսով հողամասը՝ գ. Ներքին Կարմիր Աղբյուր, 1 փողոց, 3 հասցեում գտնվող առևտրի սրահին սպասարկման տարածք տրամադրելու նպատակով, 40000/քառասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Լևոն Հայկազի Առաքելյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |