Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 181-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2023 թվականի N 181-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ դիմել են Բերդի համայնքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարազատների անվամբ գրանցված անշարժ կամ շարժական գույքերի գծով առաջացած պարտքերը և խնդրել զեղչել առաջացած տույժերը: 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-­րդ հոդվածի 1-­ին մասի 42-­րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 1-ին կետով, 5-րդ, 8-րդ մասերի պահանջներով և <<Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին>> 28.04.2012թ. ՀՀ օրենքով, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմած բնակիչների անվամբ գրանցված անշարժ և շարժական գույքերի հարկերի գծով տրամադրել արտոնություններ` համաձայն հավելված 5-ի:

2. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետությունում Հայ-ադրբեջանական մարտական գործողությունների հետևանքով  վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ընտանիքներին  ամենամյա սկզբունքով սեփականության իրավունքով  պատկանող մեկ շարժական գույքի  գծով տրամադրել արտոնություն ՝ համաձայն հավելված 5-ի:

. առաջին կարգի հաշմանդամ- մայր գումարի 50 տոկոս, տույժ 100տոկոս

. երկրորդ կարգի հաշմանդամ- մայր գումարի 40 տոկոս, տույժ 100տոկոս

. երրորդ կարգի հաշմանդամ-մայր գումարի 30 տոկոս, տույժ 100տոկոս

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԶՎԱՐԴ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԻՐԶՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ՈՒԶՈՒՆՅԱՆ ԷՄԱՆՈՒՅԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.83 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner