Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 22.03.2023թ. թիվ 83-Ա որոշումը, ինչպես նաև 25.05.2023թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ`
1.Հաստատել՝ 25.05.2023թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գյուղ Վերին Ծաղկավան, 1 փողոց, 1/2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավարերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ 11-038-0012-0020 ծածկագրով, 0.015 հա մակերեսով հողամասը 78750 /յոթանասունութ հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ արժեքով օտարելու համար:
2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի բնակիչ Սերգեյ Անդրանիկի Մկրտումյանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից 0.015 հա մակերեսով հողամասը, ընհանուր՝ 78750 /յոթանասունութ հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գոույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: