Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման և հիմք ընդունելով <<Նելլի Մխիթարյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 30-ի N 960/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Նելլի Մխիթարյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, գ. Վարագավան 9 փողոցի, 1 հասցեում գտնվող 80 քառակուսի մետր սպասարկման օբյեկտում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N 196 կցվում է):
2.<<Նելլի Մխիթարյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 12500 (տասներկու հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Նելլի Մխիթարյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: