Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով Համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի համար Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու նպատակով ստեղծել նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
- Հանձնարարել նախաձեռնող խմբին՝ նախապատրաստել ծրագրի նախնական տարբերակը ՀՏԶՀ-ի կողմից առաջարկվող չափանիշներին համապատասխան:
- Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
- Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|