Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում ,չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ և համայնքի ավագանու 23.11.2023թ. N 213-Ա որոշումը, ինչպես նաև 29.03.2024թ. տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 29.03.2024թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 0.25728 հա մակերեսով, 11-030-0183-0050 ծածկագրով գյուղատնտեսական խոտհարքը 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, քաղաք Բերդ, Մաշտոցի փողոց, 84Ա շենք 34 բնակարանի բնակիչ Արտյոմ Արթուրի Մկրտումյանին, 4200(չորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում Արտյոմ Արթուրի Մկրտումյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Արթուրի Մկրտումյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: