Խորհրդակցության օրակարգում մինչև հունիսի 1-ը կատարված աշխատանքների ամփոփումն էր: Օրակարգային հարցերից առաջնակի խնդիր էր եկամուտների հավաքագրումը: Հատ առ հատ ներկայացվեցին բնակավայրերում տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման ցուցանիշները:
Համայնքի ղեկավարը տվեց հստակ հանձնարարականներ`առաջիկա շաբաթվա ընթացքում կազմեն և ներկայացնեն բնակավայրերում առաջնահերթություն ունեցող խնդիրները` կապված դաշտամիջյան ճանապարհների, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, հարկերի հավաքագրման հետ: |