Հունվարի 10-ին Բերդի համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի անասնաբույժների մասնակցությամբ:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգում համայնքի տարածքում անասնաբույժների կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարման հարցի քննարկումն էր:
Հնչեցին առաջարկներ, ծավալվեց քննարկում՝ անասնաբույժների կողմից մատուցվող ծառայություններին առնչվող այլ հարցերի շուրջ ևս:
Ներկաների կողմից հնչեց առաջարկ՝ մասնագետների վերապատրաստման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում Բերդի համայնքապետարանը կապահովի անասնաբույժների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման դասընթացներին:
Բերդ համայնքի տարածքում անասնաբույժների կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարման հարցը մեկ անգամ ևս կքննարկվի ավագանու առաջիկա նիստի ընթացքում: |