Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Այգեձոր գյուղի 3 փողոց, թիվ 9/1 /ինը կոտորակ մեկ/ հասցեում գտնվող 23,1 /քսաներեք ամբողջ մեկ տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 22,08 /քսաներկու ամբողջ ութ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 72765/յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 42,8 /քառասուներկու ամբողջ ութ տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 4109 /չորս հազար հարյուր ինը/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արտեմ Վոլոդյայի Գրիգորյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |