Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի 3-րդ գնահատման խմբի 11-014-0775-0002 ծածկագրով, 2.25088 հա մակերեսով վարելահողը՝ մրցույթային կարգով, 25 տարի ժամկետով, տրամադրելու վարձակալությամբ՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել 2.25088 հա հողատեսքի 3-րդ գնահատման խմբի վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 30000 (երեսուն հազար) դրամ: |