Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27 N 39-Ն որոշման և հիմք ընդունելով <<Աննա Մելիքյան Սամվելի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2023 թվականի ապրիլի 1-ի N 816/Դ/23) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Աննա Մելիքյան Սամվելի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2023 թվականի 2-րդ ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի 23 հասցեում գտնվող 22,785 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 254 կցվում է):
2.<<Աննա Մելիքյան Սամվելի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Աննա Մելիքյան Սամվելի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: