Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 01 մարտի 2017 թվականի N 13-Ա որոշումը, Բերդ համայնքիավագանին որոշում է՝ 1.Սահմանել՝ Բերդ համայնքի մանկապարտեզներ, երաժշտական և արվեստի դպրոցներ հաճախող երեխաների համար վարձավճարների զեղչեր, հետևյալ չափերով. 1.1 Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 100%-ով ազատել` 1)Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին, 2) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին: 3) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին
1.2 Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել` 1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին, 2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին, 3) նույն հաստատություն հաճախող միևնույն ընտանիքի երեք և ավելի երեխաներին, 4) սոցիալապես անապահով ընտանիքից 2 և ավելի երեխաներին(յուրաքանչյուր երեխայի համար), 5) հաշմանդամ երեխաներին։ 2. Իրավունք վերապահել Բերդ համայնքի ղեկավարին ուսման և ծնողների կողմից կատարվող վճարների համար կիրառելու վճարի 50-ից 100 % զեղչ:
3.Չեղյալ ճանաչել Բերդ համայնքի ավագանու 2017թվականի մարտի 01-ի N 13-Աորոշումը: |