Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 20 մարտի 2024 թվականի N 293-Ա որոշումը, որոշում եմ՝
1.Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 82/29 հասցեում գտնվող, 25,9 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 20,17 ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը, 389977/երեք հարյուր ութսունինը հազար ինը հարյուր յոթանասունյոթ/ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 0,00259 հա մակերեսով հողամասը՝ 74787/յոթանասունչորս հազար յոթ հարյուր ութսունյոթ/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Մարինե Ազատի Բաղդասարյանին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարինե Ազատի Բաղդասարյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինե Ազատի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: