Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ Ծրագիրը, և անհրաժեշտ քայլերը`այդ Ծրագրին մասնակցելու համար Համայնքի ավագանին որոշում է՝
1.Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)`համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով,Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավում,էներգախնայողության բարձրացում,բիզնես նախագծի իրականացում և գյուղատնտեսության աջակցում:
2.Առաջարկի հաստատման դեպքում կատարել մինչև 75,000,000 ՀՀ դրամի ներդրում`ՍՆՏԶ ԼՖ ծրագրի պահանջներին համապատասխան:
3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
4. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;
5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: |