Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մաշտոցի փողոց, թիվ 84/48 /ութսունչորս կոտորակ քառասունութ/ հասցեում գտնվող 42,4 /քառասուներկու ամբողջ չորս տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 34,19 /երեսունչորս ամբողջ տասնինը հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 46640/քառասունվեց հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 21,2 /քսանմեկ ամբողջ երկու տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 17172 /տասնյոթ հազար հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արթուր Սերյոժայի Թումանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |