Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 249
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՊԱՊՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով

Համայնքի ավագանին որոշում է՝

  1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփախումների» ծրագրին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի համար  մասնակցության հայտեր ներկայացնելու նպատակով ստեղծել նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել նախաձեռնող խմբին՝ նախապատրաստել ծրագրի նախնական տարբերակը ՀՏԶՀ-ի կողմից առաջարկվող չափանիշներին համապատասխան:
  3. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
  4. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփախումների» ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:

5.      Առաջարկի հաստատման դեպքում կատարել 20% ներդրու՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփախումների» ծրագրի պահանջներին համապատասխան:

6.      Ծրագրի իրականացման դեպքում ծրագրի նյութական արդյունքների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:

7.      Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;

8.      Ծրագրի նյութական արդյունքները չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՀԵՐ ՊԱՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.86 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner