Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Բերդ համայնքի ավագանու 22 դեկտեմբերի 2017 թվականի N 08-Ա որոշմամբ և հաշվի առնելով Պառավաքար գյուղի վարչական տարածքում 24.03.2021թ. տեղի ունեցած լուսումների մասին թիվ 1 արձանագրությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.<<Պառավաքարի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել <<Պառավաքարի Կարեն Մարգարյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն /այսուհետ`կազմակերպություն/:
2.Կազմակերպության կանոնադրությունում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունները և հաստատել կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3.Հանձնարարել <<Պառավաքարի Կարեն Մարգարյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |