15.05.24
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը սածիլներ է տրամադրում համայնքի բնակիչներին
|
Բերդ քաղաքի հարգելի՛ բնակիչներ, Այսօր՝ ժամը 14:00-ից, անձը հաստատող փաստաթղթով կարող եք այցելել ք. Բերդ, Լևոն Բեկի 10 հասցեում գտնվող նախկին Ռայկոմի շենք(1-ին հարկ)՝ լոլիկի և քաղցր պղպեղի սածիլներ ստանալու: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 65 46 94 հեռախոսահամարով: Սածիլները Բերդ համայնքին է տրամադրել(նվիրել) Ֆրանսիայի հայկական հիմնադրամի «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը: Հավելենք, որ Բերդ համայնքի բոլոր գյուղական բնակավայրերի տնտեսությունների համար նախատեսված սածիլներն արդեն տրամադրվել են:
|
|
09.05.24
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված հայորդիների հիշատակին
|
Այսօր՝ մայիսի 9-ին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, համայնքային ենթակայության և այլ հաստատությունների աշխատակիցները, համայնքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված տավուշցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: Հավերժ փա'ռք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հերոսներին:
|
|
03.05.24
Ուշադրություն
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Բերդ համայնքի բնակավայրերում շարունակվում է լաբորատոր-գործիքային և նմուշառման ծառայությունների մատուցման գործընթացը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկայի մասնագետների այցելությունների ժամանակացույցը:Վերին Ծաղկավանմայիսի 11-ին՝ ժամը 09:00-իցՎարագավանմայիսի 11-ին՝ ժամը 11:00-իցՏավուշմայիսի 15-ին՝ ժամը 12:30-իցՄովսեսմայիսի 17-ին՝ ժամը 09:00-ից______Ծրագիրն իրականացնում է «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկան՝ Բերդի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում: Լաբորատոր-գործիքային և նեղ մասնագիտական ...
Մանրամասն |
|
01.05.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ
|
Հարգելի' հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:Բոլոր ժամանակներում արժևորվել, մեծարման ու բարձր գնահատանքի է արժանացել աշխատավոր, բարիք արարող, ստեղծագործ մարդը՝ արդարացիորեն համարվելով պետության զարգացման հիմնասյուներից մեկը: Չափազանց կարևոր ու գնահատելի է յուրաքանչյուրի ներուժը, անհատական ջանքը, նվիրումը, ներդրումն` իր բնագավառում։ Սակայն ջանքերը մեկտեղելու դեպքում միայն կկարողանանք առավել արդյունավետորեն կյանքի կոչել պետության զարգացմանը, առաջընթացի ապահովմանը, հասարակության բարեկեցությանը միտված բոլոր ծրագրերը և նախաձեռնությունները։ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորելով Աշխատանքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ...
Մանրամասն |
|
30.04.24
Համայնքային զարգացման նախաձեռնությունների վերհանման նպատակով ֆոկուս-խմբային քննարկումներ են իրականացվել
|
«Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագրի «Քաղաքացիների կարիքներին արձագանքող հանրային ծառայություններ և համայնքների զարգացման նախաձեռնություններ» բաղադրիչի շրջանակում համայնքային զարգացման նախաձեռնությունների վերհանման նպատակով ապրիլի 29-ին Բերդի համայնքապետարանում ֆոկուս-խմբային քննարկումներ են իրականացվել: Քննարկումներին մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Այգեպար և Մովսես բնակավայրերի վարչական ղեկավարներ Արկադի Յամուկյանը, Արմեն Փոլադյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, աշխատակիցները, գործարարներ, մանկավարժներ, բժիշկներ, համայնքում գործունեություն ծավալող ՀԿ-ների ներկայացուցիչներ: «Տեղական ...
Մանրամասն |
|
30.04.24
Բերդի քաղաքային գերեզմանատանը բարեկարգման աշխատանքներ են իրականացվում
|
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի և Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ` Բերդի քաղաքային գերեզմանատանն իրականացվում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։ Աշխատանքները մեկնարկել են այսօր և կշարունակվեն վաղը։ -------- Հարգելի' հայրենակիցներ, Եթե ցանկանում եք բարեկարգման աշխատանքներ իրականացնել գերեզմանատան տարածքում և ձեզ անհրաժեշտ է աջակցություն(տեխնիկա և այլն), վաղը` ապրիլի 26-ին` ժամը 9։00-ից, կարող եք միանալ մեզ։
|
|
24.04.24
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
|
Այսօր՝ ապրիլի 24-ին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, համայնքային ենթակայության և այլ հաստատությունների աշխատակիցները, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ժամկետային զինծառայողները, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Բերդի համայնքապետարանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Նշենք, որ Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում նախօրեին և այսօր հիշատակի մի շարք միջոցառումներ են կայացել:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |