ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ դիմել են Բերդի համայնքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարազատների անվամբ գրանցված անշարժ կամ շարժական գույքերի գծով առաջացած պարտքերը և խնդրել զեղչել առաջացած տույժերը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 1-ին կետով, 5-րդ, 8-րդ մասերի պահանջներով և <<Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին>> 28.04.2012թ. ՀՀ օրենքով, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմած բնակիչների անվամբ գրանցված անշարժ և շարժական գույքերի հարկերի գծով տրամադրել արտոնություններ` համաձայն հավելված 5-ի:
2. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետությունում Հայ-ադրբեջանական մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ընտանիքներին ամենամյա սկզբունքով սեփականության իրավունքով պատկանող մեկ շարժական գույքի գծով տրամադրել արտոնություն ՝ համաձայն հավելված 5-ի:
. առաջին կարգի հաշմանդամ- մայր գումարի 50 տոկոս, տույժ 100տոկոս
. երկրորդ կարգի հաշմանդամ- մայր գումարի 40 տոկոս, տույժ 100տոկոս
. երրորդ կարգի հաշմանդամ-մայր գումարի 30 տոկոս, տույժ 100տոկոս
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: