Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Կարինե Հայրապետյան >> անհատ ձեռնարկատիրոջ ( մուտք՝ 2024 թվականի մայիսի 02-ի N 974/Դ/24) դիմում- հայտը
որոշում եմ՝
1.<<Կարինե Հայրապետյան >> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Պառավաքար բնակավայրի 12փ.4-1 հասցեում գտնվող 36 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 197 կցվում է):
2.<<Կարինե Հայրապետյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Կարինե Հայրապետյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: