Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր 19 փողոց, թիվ 5 պահեստ հասցեում գտնվող 98,1 ք.մ ընդհանուր մակերեսով արտաքին և 75,5 ք.մ մակերեսով ներքին չափերով պահեստները և պարիսպը՝ 105164/մեկ հարյուր հինգ հազար հարյուր վաթսունչորս/ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 0,10713 հա մակերեսով հողամասը՝ 372531 /երեք հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որից՝ 294,3ք,մ մակերերեսը՝ 41762/քառասւնմեկ հազար յոթ հարյուր վաթսուներկու/ՀՀ դրամ, իսկ 777,0 ք.մ մակերերեսը՝ 330769/երեք հարյուր երեսուն հազար յոթ հարյուր վաթսունինը/ՀՀ դրամ կադաստրային արժեքներով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ <<Էկո Գարդեն արտադրական կորպորացիա>> ՍՊԸ-ին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: