Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ 6 փողոց, 3 նրբանցք, 2 անասնաշենք հասցեում գտնվող 275.66ք.մ մակերեսով արտաքին չափերով և 258.17 ք.մ մակերեսով ներքին չափերով անասնաշենքը, 251402/երկու հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր երկու/ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 2500 ք.մ մակերեսով հողամասը՝ 540175/հինգ հարյուր քառասուն հազար հարյուր յոթանասունհինգ/ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որից՝ 826.98ք.մ մակերեսը՝ 76413/յոթանասունվեց հազար չորս հարյուր տասներեք/ՀՀ դրամ, իսկ 1673.02 ք.մ մակերեսը՝ 463762/չորս հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր վաթսուներկու/ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Ռազմիկ Հարությունի Ադամյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: