14.09.23
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդ համայնքի մի շարք բնակավայրեր
|
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Բերդ համայնքի Իծաքար, Նավուր, Չինչին, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերում էր։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղեկցությամբ մարզպետը նշված գյուղերում ծանոթացել է դպրոցների շենքային պայմաններին և խոստացել է անել հնարավորը՝ այս տարի դպրոցի պայմանները և կրթության որակը բարելավելու համար։ Հայկ Ղալումյանն այցելել է նաև գյուղերում գործող ամբուլատորիաներ եւ մանկապարտեզներ։ Այնուհետև մարզպետը հանդիպել է գյուղերի բնակիչների և ուսուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկել են առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, համապատասխան ոլորտների ներկայացուցիչները ստացել են հանձնարարականներ։ Մարզպետը ծանոթացել է նաև տարածաշրջանում ...
Մանրամասն |
|
14.09.23
Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
|
Աշխատանքներն իրականացվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցներով: Նախօրեին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է մարզադպրոց՝ անձամբ ծանոթանալու աշխատանքների արդյունքին: Նրան ուղեկցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Բերդի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը, Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը, Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Գրիգորյանը: «Մարզադպրոցը, լինելով միակն ամբողջ համայնքում, բավականին անմխիթար վիճակում էր: Վերանորոգումից հետո կարելի է մարզումներ և մրցաշարեր ...
Մանրամասն |
|
11.09.23
Ընդհանուր մենամարտերի մրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակին
|
Սեպտեմբերի 10-ին «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» նախաձեռնությամբ, Բերդի համայնքապետարանի աջակցությամբ Պառավաքարի մշակույթի տանը կայացել է ընդհանուր մենամարտերի մրցաշար` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակին: Միջոցառմանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Բերդի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը, «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» հիմնադիր-նախագահ Հայկ Ղուկասյանը, փոխնահագահ Անդրանիկ Կարապետյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, զոհված զինծառայողների հարազատները, մարզիկներ, այլ հյուրեր: Նախքան ...
Մանրամասն |
|
11.09.23
Ուշադրություն. կայանալու է հանրային քննարկում
|
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կկայանա հանրային բաց քննարկում: «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը, որը հանդիսանում է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ, մտադիր է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել: Հանրային քննարկման նպատակն է բացահայտել հանրային կարծիքը վերոնշյալ թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները:
|
|
08.09.23
Ուշադրություն. խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրումը հանգեցում է բացասական հետևանքների
|
Հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես մարդածին են և մարդկային անուշադրության կամ սխալ գործունեության արդյունք։Անտառային հրդեհների դեպքերի ճնշող մեծամասնության պատճառ է հանդիսանում դաշտերում խոզանների և չոր բուսականության այրումը, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է դեպի մոտակա անտառը:Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն ...
Մանրամասն |
|
06.09.23
Ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման, բազրիքների տեղադրման աշխատանքները
|
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ Բերդ քաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվում են թեքահարթակների կառուցման, բազրիքների տեղադրման, նորով փոխարինման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու, Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգման, «Հերոսների պուրակի» կառուցման, հարակից տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակում: Հիշեցնենք՝ ծրագրով նախատեսված է նաև՝ Հիմնովին վերանորոգել Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգին, կառուցել(սալիկապատել) նոր ճեմուղիներ, լուսավորության նոր համակարգ, տեղադրել նստարաններ և աղբամաններ:Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կենտրոնական զբոսայգու ...
Մանրամասն |
|
05.09.23
Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Վահե Մխիթարյանի քույրը
|
Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Վահե Մխիթարյանի քույրը՝ Վանեն:Փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ շնորհավորում ենք անմահ հերոսի ընտանիքին՝ մաղթելով, որ Վանեի պայծառ ժպիտը հույս ու երջանկություն բերի նրանց օջախին: Թո՛ղ Վանեն մեծանա խաղաղ ու հզորացող հայրենիքում:___Վահե Մխիթարյանը ծնվել է 2001 թ.-ի մարտի 11-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում:Ուսանել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում մինչև 10-րդ դասարան։ 2017 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան, և Վահեն ուսումը շարունակել է Գրիգոր Զոհրապի անվան N 97 ավագ դպրոցում: 2019 թ.-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ ծառայության անցնելով ուսումնական զորամասերից մեկում: Ստացել է տանկի մեխանիկ-վարորդի մասնագիտություն և ծառայությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |