28.06.22
Սալիկապատվել է Արծվաբերդի 13 փողոցի՝ դպրոցին և մանկապարտեզի նոր մասնաշենքին հարող հատվածը
|
Ավարտվել են Արծվաբերդ բնակավայրի 13 փողոցի՝ դպրոցին և մանկապարտեզի նոր մասնաշենքին հարող 200 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ ճանապարհահատվածի վերանորոգման և սալիկապատման աշխատանքները:Աշխատանքներն իրականացվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:Նույն ծրագրի շրջանակում Բերդ քաղաքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներն ավարտական փուլում են:Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում հիմնովին վերանորոգվում և սալիկապատվում են Բերդ քաղաքի հետևյալ փողոցները. Հ. Ադամյան փողոց. Ճանապարհը վերանորոգվելու է ամբողջությամբ:Գարեգին Նժդեհ փողոց. վերանորոգվում է 760 մ երկարությամբ ճանապարհահատված:Ն. Ստեփանյան փողոց. վերանորոգել է 250 մ երկարությամբ ճանապարհահատված:Զորավար ...
Մանրամասն |
|
28.06.22
«Quanta» Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիր
|
Այսօր մենք թևակոխել ենք քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։ Քվանտային ֆիզիկան հանդիսանում է ժամանակակից նանոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ֆիզիկական հենքը: Նոր սերնդի սարքավորումներն աշխատում են քվանտային աշխարհի օրինաչափությունների հիման վրա և կան լուրջ սպասելիքներ, որ այս ամենը կբերի որակական թռիչքի էլեկտրոնային սարքաշինության մեջ: Քվանտային տեխնոլոգիաներն ակտիվորեն կարող են կիրառվել ռազմաարդյունաբերությունում, քվանտային համակարգիչներ պատրաստելիս, կիբեռ անվտանգությունում՝ բանկային հաշիվներ կոդավորելիս: Հաշվի առնելով ...
Մանրամասն |
|
23.06.22
Կայացել է Չինարիի մանկապարտեզի խաղահրապարակի բացման արարողությունը
|
Այսօր՝ հունիսի 23-ին, կայացել է սահմանապահ Չինարիի մանկապարտեզի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղահրապարակը կառուցվել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի և «Երևանի Ռոտարի ակումբ ինտերնեյշնլ» բարեգործական ՀԿ-ի համաֆինանսավորմամբ՝ որպես նվեր «Hajastan-Armenienhilfe», «Sternstunden» կազմակերպությունների և Բերդի համայնքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի շահառու Չինարիի մանկապարտեզին: Խաղահրապարակի բացման արարողությանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
21.06.22
Հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել համայնքի զորակոչիկների առաջին խումբը
|
Այսօր՝ հունիսի 21-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2022թ.-ի ամառային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքի զորակոչիկների առաջին խումբը՝ հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: Զորակոչիկներին խաղաղ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ են մաղթել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:
|
|
17.06.22
Բերդ համայնքը վերահաստատել է իր մասնակցությունը «Դարձնել քաղաքները դիմակայուն 2030» (MCR 2030) նախաձեռնությանը
|
Բերդ համայնքը, կարևորելով տեղական մակարդակում աղետների ու ռիսկերի նվազեցման կարողությունների և դիմակայունության ամրապնդումը, վերահաստատել է իր մասնակցությունը «Դարձնել քաղաքները դիմակայուն 2030» նախաձեռնությանը: Բերդը ձգտում է դառնալ ներառական, անվտանգ, դիմակայուն: ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման(ԱՌՆ) գրասենյակը (UNDRR) Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(UNDP) հետ համագործակցությամբ, Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հայաստանում Սեդնայի աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի համակարգող օջախի աջակցությամբ՝ Հայաստանում իրականացնում է ծրագիր՝ ուղղված տեղական մակարդակում աղետների և ...
Մանրամասն |
|
16.06.22
Մաշտոցի 23 բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներն իրականացման փուլում են
|
Բերդ քաղաքի Մաշտոցի 23 բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նորոգման և էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և ՄԱԶԾ/ԿԿՀ-ի(ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր/ Կլիմայի կանաչ հիմնադրամ) համագործակցությամբ: Ծրագրի արժեքը 76 800 682 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 38 400 341 ՀՀ դրամ (50%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 19 200 170,5 ՀՀ դրամ (25%), ՄԱԶԾ/ԿԿՀ-ի ներդրումը՝ 19 200 170,5 ՀՀ դրամ (25%):________________Ներկայացվող ծրագրերն իրականացվում են Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նախաձեռնությամբ, համայնքի ղեկավարի և Բերդի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
15.06.22
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
|
Այսօր՝ հունիսի 15-ին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Կատարինա Ֆերեյրա-Սթեյնհարդին, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային գրասենյակի և «Իջևան» մասնաճյուղի ներկայացուցիչներին: Հասմիկ Մելիքյանը ներկայացրել է Բերդի համայնքապետարանի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում համայնքում իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները: Կատարինա Ֆերեյրա-Սթեյնհարդը նշել է, որ այցի նպատակը ծանոթանալն էր հիմնադրամի և համայնքապետարանի համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |